Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆը կոչ է արել կատարյալ չհամարել Մադրիդի «Ռեալ»-ի ցուցադրած խաղը, ինչպես նաև խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:
« «Ռեալ»-ի բախտը բերեց այս մրցաշրջանում. նրանք պետք է շնորհակալ լինել ճակատագրին: Գերմանացիների դեմ մրցավեճում չի կարելի հանգստանալ նույնիսկ վերջին հինգ րոպեներին, քանի որ նրանք այդ ժամանակ էլ կարող են գրավել մրցակցի դարպասը: Հավատացեք ինձ` որպես հոլանդացու: Ես հետևել եմ «Բավարիա»-ի հանդիպումներին ամբողջ մրցաշրջանի ընթացքում. դա անպարտելի ուժ ունեցող թիմ էր, ուստի ես չէի ցանկանա հետևություններ անել «Ռեալ»-ի վերաբերյալ և անվանել նրան ուժեղագույնը Եվրոպայում` հիմնվելով ընդամենը մեկ հանդիպման վրա:
Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա ակնհայտ է, որ նա «Բարսելոնա»-ի առանցքային ֆուտբոլիստն է: Հենց դա է պատճառը, որ երբ թիմի գործերն այնպես չեն ընթանում, բոլորը սկսում են մեղադրել հենց նրան: Առաջատարի դերը ոչ միայն հաճելի գործոն է, այլև մեծ պատասխանատվություն: Ինձ նույնպես ինչպես ծափահարում էին, այնպես էլ` սուլում:
Կարծում եմ` անարդար է միայն Լեոյին մեղադրել թիմի անհաջողություններում: Խնդիրը երբեք չպետք է փնտրել միայն ինչ-որ մեկի մեջ: Այս մրցաշրջանում նա շատ վնասվածքներ ունեցավ: Ճիշտ է, խաղընկերները նույնպես ոչ միշտ էին իրենց բարձրության վրա»,- ասել է Կրոյֆը:






































