Հարվարդի համալսարանի ուսանողների առաջ ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը բախվել է ծայրահեղ անհարմար հարցի՝ հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Դասախոսներից մեկը՝ Էմրախ Ալթինդիշը, Գյուլին հարց է ուղղել Գեզիի այգու և Թուրքիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ:
«Ինչպե՞ս եք կարողանում քնել, երբ Թուրքիայում սպանում են խաղաղ ցույցի դուրս եկած ցուցարարներին: Դուք ձեր ձեռքերին արյուն չե՞ք նկատում: Դուք չե՞ք ամաչում նման պետության նախագահը լինելուց»,- իր հարցերն է ուղղել Ալտինդիշը:
Բայց Աբդուլա Գյուլը հունից դուրս չի եկել և կարողացել է պահպանել սառնասրտությունը:
«Ո՞վ է քեզ իրավունք տվել ինձ նման հարցեր ուղղել: Նման իրադարձություններ տեղի են ունենում նաև այլ երկրներում: Գեզիի այգու իրադարձությունները վերահսկողությունից դուրս էին եկել, և նրանց հարել էին ապօրինի կազմակերպություններ: Անշուշտ, մենք ցավում ենք զոհերի համար»,- ասել է Գյուլը:







































