Աֆղանստանում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից գերեվարված՝ ԱՄՆ զինուժի միակ զինծառայողը ազատ է արձակվել 5 տարի անց: Այս մասին գրում է Associated Press-ը:
Ներկա պահին սերժանտ Բոու Բերգդալն արդեն հանձնվել է ամերիկյան կողմին: Նշվում է, որ նա լավ վիճակում է և կարող է ինքնուրույն քայլել:
Բերգդալի ազատ արձակումն այն գործարքի մասն էր կազմում, որով ամերիկյան սպային փոխանակել են 5 թալիբների հետ, որոնք ներկա պահին գտնվում են Գուանտանամոյի բանտում:









































