Սիրիական զինված ուժերի ներկայացուցիչները պայթեցրել են այն թունելը, որտեղ Բաշար Ասադի բանակի նվազագույնը 20 ներկայացուցիչներ են եղել:
Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպ քաղաքում: Ըստ Լոնդոնում տեղակայված Սիրիական մոնիթորինգի կենտրոնի իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել Զահրավի մարդաշատ շուկայի մոտ:
Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական ճակատ» կազմակերպությունը, որը հայտարարել է 40 իշխանամետ զինվորների ոչնչացման մասին:
Իսլամիստական կազմակերպության ղեկավարությունը իր հայտարարությանը կցել է տեսանյութ, որտեղ պատկերված է հզոր պայթյունը:







































