Ճապոնիայում աննախադեպ շոգից մահացել է 2 մարդ, ավելի քան 30-ը հոսպիտալացվել են՝ հայտնում է ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությունը:
Մահացած կանանցից մեկի մարմինը հայտնաբերվել է ջերմոցում, մյուսը մահացել է այգում աշխատելիս:
Բժիշկները կարծում են, որ երկու դեպքում էլ մահվան պատճառը արևային հարվածն է:
«Կիոդոյի» տվյալներով՝ շոգերի պատճառով մարդկանց հոսպիտալացման լուրեր են ստացվում Տոկիոյից, Այտի, Ֆուկուի և Միե պրեֆեկտուրաներից:







































