ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատիրարք Ներսես-Պետրոս ԺԹ-ի հետ:
Ողջունելով Հայ կաթողիկե պատրիարքին նախարար Նալբանդյանն ասել է «Առանաձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր անձնական բերակամությունը, որ հաստատվել էր Կահիրեում՝ իմ՝ որպես դեսպան պաշտոնավարման տարիներին։ Եգիպտոսից հետո ևս բազմաթիվ առիթներ ենք ունեցել հանդիպելու։ Ուրախ եմ այսօր նորից ողջունելու Ձեզ Հայաստանում։ Կցանկանայի օգտագործելու այս առիթը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան հիմնադրանը աջակցելու համար»:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանը Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Հատուկ անդրադարձ է կատարվեց սիրիահայության ներկայիս վիճակին և նրանց ցուցաբերվող աջակցության հետ կապված հարցերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ծրագրվող միջոցառումներին՝ ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը:









































