ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Հիլարի Քլինթոնը կարող էր ազդեցիկ նախագահ դառնալ: Այս մասին գրում է Associated Press-ը:
Օբաման Քլինթոնին «բարեկամ» է անվանել և հայտարարել, որ երկար է հիացել նրանով:
Ավեի վաղ հայտնի է դարձել, որ Օբաման ճաշել է երկրի նախկին պետքարտուղարի, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ:
Քլինթոնը դեռևս չի հայտարարել նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին:








































