Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդ հարձակվող Ալվարո Մորատան գրավել է Լոնդոնի «Արսենալ»-ի ուշադրությունը:
Ինչպես տեղեկացնում է El Confidencial-ը, «կանոնիրները» արդեն մի քանի ամիս շարունակ հետևում են 20-ամյա ֆուտբոլիսիտ խաղին այն բանից հետո, երբ Արսեն Վենգերը անձնական հետաքրքրվածություն ցուցաբերեց նրա նկատմամբ:
Դեռևս ամռանը «Արսենալ»-ը առաջարկ էր ներկայացրել «Ռեալ»-ին խաղացողի տրանսֆերը գնելու համար, սակայն թե՛ ակումբը, թե՛ խաղացողը մերժել էին այն:
Սակայն վերջերս Ժոզե Մոուրինյոն այդքան էլ չի վստահում Մորատային, ինչն էլ կարող է ստիպել խաղացողին, որ փոխի իր որոշումը ու տեղափոխվի Լոնդոն:






































