Ազգայնականների և հակաֆաշիստների խմբերը կիրակի Լեհաստանի մայրաքաղաքում կանցկացնեն երթ` նվիրված երկրի Անկախության օրվան:
Անցած տարվա երթի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 200 մարդու:
Այսօրվա միջոցառման անվտանգությունը կապահովեն մի քանի հազար ոստիկաններ:
Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, ի պատիվ անկախության օրվա, ևս մեկ երթ է կազմակերպել զինվորական վետերանների մասնակցությամբ, որի նպատակն է ազգային տոնին վերադարձնել իր ավանդական տեսքը:Այս տոնը Լեհաստանում նշում են նոյեմբերի 11-ին` 1918թ.-ին Գերմանիայի, Ռուսաստանի և Ավստրիայի գերիշխանությունից պետության անկախանալու առթիվ:









































