Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով ներկայումս աշխարհում կա մեկ միլիարդ ծխող, իսկ 2050թ-ին այս թիվը կարող է հասնել 2.2 միլիարդի:
Չնայած առողջությանը սպառնող վտանգին և ծխելուց հրաժարվելու համառ կոչերին միլիոնավոր չափահասներ նախընտրում են ծխախոտը:
British American Tobacco-ն հայտնում է. «Ժամանակն է այլընտրանքի դիմել:
Անհրաժեշտ է նոր, ավելի իրատեսական և ժամանակակից ուղի ընտրել:
Այնպիսի ուղի, որը, օրինակ՝ չափահաս ծխողներին, ովքեր ցանկանում են կրճատել օգտագործվող ծխախոտի քանակը, կամ ընդհանրապես հրաժարվել ծխելուց, առաջարկվում է առավել պակաս ռիսկային պրոդուկտ, ինչպիսին է էլեկտրոնային ծխախոտը:
Սա այն մոտեցումն է, որը մենք և մի շարք գիտնականներ անվանում ենք «Ծխախոտից վնասի նվազեցում» և մենք հավատում ենք, որ ծխախոտ օգտագործող չափահասներին ընտրության ազատություն ընձեռելը հաջողության բանալին է:
Ծխողների կարիքների և ցանկությունների մասին մեր տեղեկացվածությունը օգնում է մեզ հասկանալ նրանց որպես սպառողների և ստեղծել ու զարգացնել ավելի քիչ ռիսկ պարունակող տարբերակ:
Այսպես, մենք հույսով ենք, որ կարող ենք և պետք է դառնանք այս քննարկումների և լուծումների մի մասը:
Մենք պատրաստ ենք աջակցել ծխախոտից վնասի նվազեցման գաղափարին՝ տարեկան ներդնելով 170 միլիոն ֆունտից ավել գումար հետազոտությունների և զարգացումների համար, ինչը հնարավորություն կտա մեզ առաջարկել նվազ վնասակար ծխախոտ և նիկոտին պարունակող ապրանքների լայն տեսսականի:
Սակայն այս աշխատանքի համար կառավարությունները և առողջապահության հաստատությունները պետք է ընդունեն այս գաղափարը և այս ապրանքները որպես այսօրվա անհաջող մոտեցումների իրատեսական այլընտրանք:
Մենք ողջունում ենք ծխախոտի վնասի նվազեցման գաղափարը իրատեսական դարձնելու համագործակցելու հնարավորությունը՝ իրական տարբերակ, որը ծխախոտի օգտագործումը նվազեցնելու ճանապարհներ փնտրող կառավարություններին ապահովում է գործնական և պրագմատիկ մոտեցում»:










































