70-ամյա շվեյցարացիները խոստովանել են, որ մի քանի անգամ թալանել են տեղի եկեղեցիները։ Քննության ընթացքում պարզվել է, որ ամուսիններն եղել են հարուստ և դրամական միջոցների կարիք չեն ունեցել։ Զույգի հավաստմամբ, նրանք այդ արել են հանուն սուր զգացողությունների։
Անցած տարվա նոյեմբերից սկսված կողոպուտները կենսաթոշակառուներին բերել են մի քանի հարյուր ֆրանկ, հայտնում է The LocalThe Local-ը։
Պարբերականը նշում է, որ մինչ այդ զույգը երբևէ խնդիր չի ունեցել օրենքի հետ։ Ներկայումս հետաքննությունը շարունակվում է։










































