Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ջրհեղեղը խլել է 51 մարդու կյանք: Այդ մասին հաղորդել է ITAR-Tass-ը:
Վուչիչը նման հայտարարություն է արել երկրի խորհրդարանի նիստի ժամանակ:
Նրա խոսքերով՝ դիահերձումը ցույց է տվել, որ զոհվածներից 24-ը խեղդվել են, մեկը զոհվել սողանքի պատճառով, իսկ մնացած 26-ը զոհվել են «բնական պատճառների» հետևանքով: Դրանց են վերաբերում սրտի կաթվածը:
Եվս չորսը անհետ կորած են համարվում՝ հաղորդել է Վուչիչը:







































