Իրանը «Բուշեր» ատոմային էլեկտրակայանը շահագործման կհանձնի մինչև 2013 թ. փետրվար։ Այս մասին հաղորդում է Fars տեղեկատվական գործակալությունը` վկայակոչելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ֆերեյդուն Աբբասիին:
Աբբասիի խոսքերով` «Բուշեր» ԱԷԿ-ի կանխատեսվող հզորությունը 4-6 հազար մեգավատտ է:
Իրանը միջուկային մի քանի ռեակտորների շինարարության միջոցով մտադիր է արտադրել 20 հազար մեգավատտ ատոմային էլեկտրաէներգիա:
«Այժմ մենք անհրաժեշտ փորձ ենք ձեռք բերում, որն անհրաժեշտ է նոր միջուկային ռեակտորների շինարարությունը ղեկավարելու համար»,-ասել է Աբբասին:










































