Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Այսօր նշվել է ՀՀ ԶՈՒ հետախուզական զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձը (լուսանկարներ)

Հոգեբանական կայունություն` տարբեր դժվարությունների և արգելքների հաղթահարման ժամանակ, մասնագիտական հմտություններ ու մարտական վարպետություն, անձնուրացություն դրսևորելու պատրաստակամություն: Այս ամենը ամփոփված էր ՀՀ ԶՈՒ հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ տեղի ունեցած ցուցադրական ելույթում:

ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 10-ին ՀՀ Զինված ուժերի զորամասերից մեկում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 20-րդ տարեդարձը և հետախույզի մասնագիտական տոնը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև հետախույզների հարազատներ և հյուրեր:

Ողջունելով և շնորհավորելով բոլոր հետախույզներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նրանց դերը Հայոց բանակի կազմավորման և կայացման բոլոր փուլերում. Ազգային բանակի հետախուզությունը փառապանծ ճանապարհ է անցել: Համաշխարհային հետախուզական պատմության մեջ մեծ է հայորդիների դերը: Հայ ժողովուրդը մշտապես կարողացել է իր մատը պահել համաշխարհային զարգացումների զարկերակի վրա և իր մասնակցությունն ունենալ անվտանգության և կայունության ապահովման գործում,- նշել է պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանյանը կարևորել է նաև հետախուզական ստորաբաժանումների դերն ու նշանակությունը Արցախյան հերոսամարտի ժամանակ. «Եթե չլինեին մեր կամավորական ջոկատներից կազմված հետախուզական ստորաբաժանումները, այնուհետև կանոնավոր բանակի կազմում իրենց մեծ ներդրումն ունեցած հետախուզական մի շարք զորամասեր, ապա մենք չէինք կարող ունենալ հաջողություններ Արցախյան գոյապայքարում և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության գործում: Հայոց բանակի հասարակ հետախույզ զինվորը մեր պատմությունը փառքով գրեց: Այսօր էլ հետախուզական ստորաբաժանումները լավագույնս շարունակում են իրենց սկսած գործը և օրըստօրե կատարելագործում են հետախույզների մարտական պատրաստականությունը և վարպետությունը: Այսօր մենք իրավամբ կարող ենք ասել, որ հետախույզները կայանում և զարգացնում են իրենց մասնագիտական աստիճանը,- նշել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը և ընդգծել, որ հետախույզի համար անհաղթահարելի սահմաններ կամ բարձրունքներ չկան: Սեյրան Օհանյանը կարևորել է նաև միջազգային խաղաղապահ գործողությունների իրականացման ժամանակ մեր հետախույզների առաքելությունների բարձր պատրաստվածությունը:

Ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, հատուկ նշանակության ստորաբաժանումների պետեր, պայմանագրային և ժամկետային զինծառայողներ:
Միջոցառման ավարտին մի խումբ հետախույզներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում