Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Բակարի Սանյան չի կարողանում համաձայնության գալ ակումբի ղեկավարության հետ` նոր համաձայնագրի ստորագրման շուրջ:
Ֆրանսիացու` «զինագործներ»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2013թ. հուլիսի 1-ին: Daily Mail-ը տեղեկացնում է, որ 29-ամյա պաշտպանը պատրաստ է նոր համաձայնագիր ստորագրել այն դեպքում, երբ թիմը բարելավի պայմանագրի ֆինանսական կողմը:
Շրջանառվող լուրերի համաձայն` ստեղծված իրավիճակից կարող են օգտվել «Ինտեր«-ն ու ՊՍԺ-ն, ովքեր պատրաստ են հետաքրքիր առաջարկով դիմել Սանյային առաջիկա ամռանը:
Վերջին ժամանակաշրջանում «Արսենալ»-ին մի քանի անգամ չի հաջողվել խաղացողների հետ պայմանավորվածություն ձեռք բերել նոր պայմանագրերի շուրջ: Այդ պատճառով ակումբը զրկվել է Սամիր Նասրիի, Ռոբին վան Պերսիի և Ալեքսանդր Սոնգի ծառայություններից, իսկ հունվարին կարող է զրկվել նաև Թեո Ուոլքոթի ծառայություններից:






































