Մայիսի 28-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջև: Այս մասին գրում է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նրանք քննարկել են Սիրիայում քիմիական զենքի դուրս բերման ավարտը, ինչպես նաև Ուկրաինայի դրությունը:
«Լավրովն ընդգծել է Կիևի կողմից անհապաղ երկրի հարավ-արևելյան շրջաններում պատժիչ գործողությունները դադարեցնելու և համազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը` ներառյալ հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ անմիջական բանակցությունները»,- հայնել են գերատեսչությունում: