Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աջակցել է երկրի նախագահի պաշտոնում Ռուվեն Ռիվլանի թեկնածությունը: Կառավարության ղեկավարը զանգահարել է քնեսետի նախկին խոսնակ և իշխող «Լիկուդ» կուսակցության ներկայացուցչին` հայտնելով, որ հունիսի 10-ի ընտրություններում հենց նրան կաջակցի: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Մենք միասին շատ բաների միջով ենք անցել, մենք ունեցել ենք լավ օրեր և ոչ այնքան, սակայն, հույս ունեմ առջևում մեզ սպասում են ավելի լավ օրեր»,- ասել է Նեթանյահուն Ռիվլանին:







































