«Կարո՞ղ է մեր թշնամին՝ մեր հակառակորդը, սպասի, որ մենք զինվենք, դա ցանկացած պետության իրավունքն է, և իմ նախորդ պաշտոնի բերումով ևս ես տեղյակ եմ, որ մեր բանակը բացարձակ պաշտպանունակ է՝ թե սպառազինությունների մրցավազքի առումով, և թե, ընդհանրապես, բանակի մարտունակությունը բավական է՝ բացարձակ բարձր մակարդակի վրա»,- Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ տեսնելով հայոց բանակի մարտունակության բարձր մակարդակը, իրեն չի մտահոգում հակառակորդի զինվածության մակարդակը. «Դրա համար ես շատ հանգիստ եմ, դրա համար մեր հակառակորդի զինվածության մակարդակը, ավելացումը կամ պակասումը, ընդլայնումը կամ նվազումը ինձ չի մտահոգում»:








































