Tuesday, 30 06 2026
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Ինչո՞ւ Շարմազանովին «Օսկար» չեն տալիս. մամուլ

ԱԺ ՀՀԿ խմբակցության մամլո խոսնակ, Աժ վտխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ են Հանրապետական կուսակցությանը նյարդայնացնում «Բարգավաճ Հայաստան»-ի սկսած կոնսուլտացիաները, ասաց. «Մի անգամ էլ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ-nր մեկը կրկին նման բան արեց, կոչ արեցին, համախմբվեցին, միասնական շտաբ ստեղծեցին, ու արդեն բոլորն էլ տեսել են, թե դրանից ինչ ստացվեց»:

– Պարոն Շարմազանով, ԲՀԿ-ի սկսած քաղաքական կոնսուլտացիաների շարքը ինչո՞ւ է այդքան նյարդայնացնում ՀՀԿ-ականներին: Վերջին ժամանակաշրջանում ՀՀԿ-ականները անընդհատ «ագրեսիվ» են պատասխանում ԲՀԿ-ի յուրաքանչյուր առաջարկին` տարատեսակ դիմակազերծումների սպառնալիքներով:

– Ընդհակառակը, ես չեմ կարծում, որ դա `ՀՀԿ-ին նյարդայնացնում է: Բոլորը խոսում են, որ ՀՀԿ-ն շատ վստահ է ու ընդհանրապես չի էլ հետաքրքրվում ԲՀԿ-ի այդ պահվածքով:

– Իսկ ովքե՞ր են այդ «բոլորը», որ խոսում են ՀՀԿ-ի ինքնավստահության մասին:

– Նշեցի, որ բոլորն են խոսում, իսկ ո՞վ է ասում, որ ԲՀԿ-ն ուզում է քաղաքական դաշտը համախմբել:

– ԲՀԿ-ն հրավիրել է բոլոր քաղաքական ուժերին քաղաքական կոնսուլտացիաների, չգիտե՞ք:

– Ուրեմն մի անգամ էլ խորհրդարանական ընտրություններից առաջ ինչ-որ մեկը կրկին նման բան արեց, կոչ արեցին, համախմբվեցին, միասնական շտաբ ստեղծեցին, ու արդեն բոլորն էլ տեսել են, թե դրանից ինչ ստացվեց: Դրանից եղավ այն, որ Հանրապետական կուսակցությունը պառլամենտական ընտրությունների ժամանակ համոզիչ հաղթանակ տարավ: Ես, սյդ ամենի հետ կապված, այլևս որևէ բան չունեմ ասելու, ես պարզ ասացի, թե մենք նման դեպքերից հետո ինչի ենք ականատես եղել:

– ՀՀԿ-ին չի՞ նյարդայնացնում նաև այն, որ օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում «Տարվա մարդ» կոչմա՞նն է արժանացել: Չէ՞, որ այդ տիտղոսին արժանացան տարբեր երկրների նախագահներ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

– Ո՞վ է տվել տարվա լավագույն մարդ, պետությո՞ւնն է տվել: Մեր երկրում նման մրցանակաբաշխություններ չկան:

– Ո´չ, երկրից դուրս` Մոսկվայում է այդ մրցանակին արժանացել Գագիկ Ծառուկյանը:

– Ցավդ տանեմ, ով որ տվել է, իրենց հարցրեք, երկրում այնքան բաներ կան, լավ է չհարցրիք, թե ինչու Ձեզ «Օսկար» չեն տվել:

– Պարոն Շարմազանով, Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անուն ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Ի վերջո, ի՞նչ են որոշել անել ՀՀ իշխանությունները, ինչպես եք այդ հարցը լուծելու:

– Մենք այդ հարցը դեռևս չենք քննարկել, կարծում եմ` ճիշտ կլինի այդ հարցն ուղղել կառավարության մեր գործընկերներին:

Հ. Գ. «Ժողովողդ»-ը, իհարկե, արդեն մի քանի oր է` փորձում է ՀՀ կառավարությունից պարզել նշված հարցի պատասխանը, սակայն չի ստացվում: Ու դատելով գործադիրի խուսափողական պահվածքից` կարելի է եզրակացնել, որ Էդվարդ Նալբանդյանին առայժմ չի հաջողվել համոզել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին, որպեսզի պլաստմասսե տարաների ներմուծումը Հայաստան կրկին վերականգնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում