Sunday, 05 07 2026
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է

Նախախորհրդարանի կոչը՝ համազգային քաղաքական պատասխանատվության բեռը կրելուն պատրաստ բոլոր հայորդիներին

Նախախորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել Անկախ պետականության վերականգնման տոնի առիթով:

«Դարավոր ընդմիջումից հետո նվիրյալ հայորդիների բացառիկ սխրագործության շնորհիվ 1918 թ. մայիսին 28-ին հայկական անկախ պետականության վերականգնումը մեր նոր պատմության շրջադարձն է:

Այս իրադարձության որոշիչ դերն ու կարևորությունն առավել ամբողջական կերպով ընկալելու համար հարկավոր է այն համեմատական կարգով դիտարկել հայության կյանքի երկու վիճակների՝ գաղութացվածության և ինքնիշխանության համատեքստերում:

Նման համեմատական դիտարկումից ակնհայտ է դառնում, որ եթե Մեծ Եղեռնը՝ որպես գաղութացման առավել ծայրահեղ դրսևորում, մեզ հասցրեց գոյութենական ճգնաժամի, ապա ինքնիշխան կյանքով ապրելու բնական մղումից ծնված Առաջին Հանրապետությունը ցույց տվեց, որ այդ ճգնաժամը հնարավոր է և պետք է հաղթահարել միայն անկախ պետության միջոցով:
Ցավոք՝ ներքին ու արտաքին ծանրագույն հանգամանքների ազդեցությամբ մեր ինքնիշխան կյանքի ընթացքը կասեցվեց և մենք նորից ենթարկվեցինք այս անգամ արդեն խորհրդառուսական կայսրության յոթանասունամյա գաղութացման:

Յոթանասունամյա ընդմիջումից հետո այդ կայսրության փլուզման շնորհիվ մենք նորից ինքնիշխան կյանքի հնարավորություն ձեռք բերեցինք: Սակայն՝ դարձյալ մի շարք ներքին ու արտաքին հանգամանքների պատճառով, այս հնարավորությունը ևս չի օգտագործվում լիարժեք անկախ պետություն ստեղծելու համար:

Ավելին՝ հայկական անուն կրող ներկայիս պետության կառավարման համակարգը հետզհետե վերածվեց օտարին ծառայող գաղութացման գործիքի, որն իր տիրապետությունը պահպանելու համար յուրային ժողովրդին փաստացի ենթարկում է «սպիտակ ցեղասպանության»՝ նրան դարձյալ հասցնելով գոյութենական ճգնաժամի վիճակի:

Անկախ մյուս հանգամանքներից, երկու հանրապետությունների պարագայում էլ ազգի ու Հայրենիքի լինելիությունը հարցական դարձնող հիմնական պատճառը ազգային նպատակներ առաջադրելու և իրագործելու ունակ ընտրախավի և նույնպիսի պետական կառավարման համակարգի բացակայությունն է:

Ուստի մենք առաջին հերթին պետք է ստեղծենք դրանց ձևավորման պայմաններ ու նախադրյալներ, ինչի համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել ազգային ռազմավարություն ունեցող մի խումբ նվիրյալների շուրջ, նրանց թվից ձևավորել ժողովրդին ներկայացնող մարմին, հեռացնել ազգուրաց վարչախմբին և երկրում հաստատել հայության կամքն ու իշխանությունը:

Նախախորհրդարանը հայտարարում է, որ մշակել է ազգային ռազմավարություն, ինչպես նաև նվիրյալներին ժողովրդի կամքը ներկայացնող մարմնի՝ ապագա Հայաստանի Հիմնադիր խորհրդարանի մեջ ներգրավելու և դրա միջոցով այդ ռազմավարության մեկնարկն ապահովելու ծրագիր ու ձեռնամուխ է եղել դրա կատարմանը:

Նախախորհրդարանը կոչ է անում համազգային քաղաքական պատասխանատվության բեռը կրելուն պատրաստ բոլոր հայորդիներին՝ առաջադրել իրենց թեկնածությունը Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր դառնալու նպատակով և անձնական մասնակցությամբ ապահովել գոյութենական ճգնաժամի հաղթահարման ու հեռանկարային զարգացման երկու հիմնական միջոցների՝ ազգային ընտրախավի ու ինքնիշխան պետության ձևավորումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում