Ֆլորիդայի Օռլանդո քաղաքի 57-ամյա բնակչուհի Ջենիս Հեյլիի համար վագրերը սովորական կատուներ են: Նա չափերով բավականին խոշոր երկու վագրի ձագերի պահում է իր տան ետնաբակում: 400 և 600 ֆունտ կշռող բենգալյան վագրերը նույնքան սիրասուն են ու ակտիվ խաղընկերներ, որքան նրանց փոքր, ընտանի «զարմիկները»: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Նա օրական 3 անգամ իր ձեռքից կերակրում է կենդանիներին, համբուրում նրանց քիթը:
Ամեն ինչ սկսվեց 1995 թվականից, երբ Հեյլին որոշեց վերջ տալ իր ձանձրալի նստակյաց աշխատանքին ու ամուսնու խորհրդով սկսեց զբաղվել էկզոտիկ կենդանիների խնամքով:







































