ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանի համոզմամբ` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու ԲՀԿ-ի առաջարկը ժամանակավրեպ է և պահանջում է տևական ժաճանակ, փուլային գործընթաց, գրում է «Առավոտ»-ը: Ըստ նրա` այդ առաջարկի շուրջ քաղաքական խորհրդատվություններին մասնակցելու պաշտոնական հրավեր ՕԵԿ-ը ԲՀԿ-ից դեռ չի ստացել:
«Հարգանքով եմ մոտենում այդ որոշմանը և ըստ էության քաղաքական ուժի հայտարարության հետևում տեսնում եմ տվյալ քաղաքական ուժին»:










































