Երկգլխանի աղջիկը, որը ծնվել է մայիսի 8-ին Ավստրալիայում, մահացել է կյանքի 19-րդ օրում: Սիդնեյաբնակ ամուսնական զույգը դեռ մինչ երեխայի ծնունդը գիտեր, որ նորածինն ունենալու է մի շարք խանգարումներ: Այդուհանդերձ, կինը որոշել է չընդհատել հղիությունը, հայտնում է Metro-ն:
Չնայած բժիշկների նախազգուշացումներին՝ Ռենե և Սայմոն Հոուիները հայտարարել էին, որ ցանկանում են, որ իրենց երեխան լույս աշխարհ գա:
Նորածին երկվորյակն ուներ երկու գլուխ, երկու գլխուղեղ, սակայն մեկ մարմին: Բժիշկների խոսքով՝ առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխայի համար 19 օր ողջ մնալն արդեն ռեկորդային է:
Պատմության մեջ գրանցվել է 35 նման դեպք:













































