Մադրիդի «Ռեալ»-ը շրջանցել է Թուրինի «Յուվենթուս»-ին` ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարում:
Իտալիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը կարող է «արքայական ակումբ» տեղափոխվել այն դեպքում, եթե փարիզցիները համալրեն թիմի կազմը` ձեռք բերելով «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեի իրավունքները: Կարլո Անչելոտին խնդրել է «Ռեալ»-ի ղեկավարների գնել իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերը, ում հետ աշխատել է Փարիզում:
Վերատիի` ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2018 թվականին, իսկ նրա տրանսֆերը 30 մլն եվրո է գնահատվում:







































