Դանիացի գիտնականները շուտով կարող են կիրառել ՄԻԱՎ-ի մասնիկները՝ ժառանգական հիվանդությունների բուժման համար: Հետազոտողները գտել են վիրուսի կառուցվածքը փոխելու միջոց և սովորել այն կիրառել բժշկական նպատակներով: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Տեխնոլոգիան, որը մշակում են Օրհուսի համալսարանի աշխատակիցները, նախատեսում է մոդիֆիկացված վիրուսների կիրառում որպես «մկրատ», որը կվերացնի ԴՆԹ-ի խնդրահարույց հատվածը, որն այնուհետև փոխարինվում է նոր կենսաբանական նյութով:
Հետազոտողներն ասում են, որ նոր մեթոդը կարող է կիրառվել փոխակերպելու բջիջներն այնպես, որը թույլ կտա նրանց դիմակայել ՄԻԱՎ-ինֆեկցիային: Այսպիսով՝ ՄԻԱՎ-ը կարող է իր դեմ պայքարի գործիք դառնալ՝ կարծում են գիտնականները:








































