Կալիֆոռնիայում ատենակալների դատարանը Samsung-ին պարտավորեցրել է Apple-ին վճարել 119.6 մլն դոլար երկու պատենտների խախտման համար: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Ամերիկյան ընկերությունը նաև հայց է ներկայացրել՝ պահանջելով արգելք դնել Apple-ի կարծիքով՝ Samsung-ի խախտած պատենտներն օգտագործելու վրա:
Samsung-ը ևս դատական հայց է ներկայացրել Apple-ի դեմ, սակայն դրա բովանդակությունը չի բարձրաձայնվում:









































