Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի ավտոբուսը հարձակման է ենթարկվել: Ավտոբուսը շարժվում էր դեպի մարզադաշտ, որտեղ ֆուտբոլիստները պետք է առաջին մարզումն անցկացնեին «Մունդիալ-2014»-ի նախապատրաստական փուլում:
Միջադեպը տեղի է ունեցել Ռիո-դե Ժանեյրոյում: Ցուցարարները տարբեր իրերով հարվածել են ավտոբուսին, Մունդիալի անցկացումը քննադատող բացականչություններ արել:
Նրանք պնդում են, որ աշխարհի առաջնության անցկացման նպատակով չափազանց մեծ գումար է ծախսվել, որը պետությունը չպետք է իրեն թույլ տար ֆինանսական ծանր վիճակի պայմաններում:
Նշվում է, որ բողոքի ակցիաներ տեղի են ունենալու ամբողջ մրցաշարի ընթացքում:







































