Յոթ Grammy-ի մրցանակակիր ամերիկացի քանթրի-երգչուհի Թեյլոր Սվիֆթը Թաիլանդում զինվորական հեղաշրջման պատճառով չեղյալ է հայտարարել Բանգկոկում տեղի ունենալիք համերգը: Այս մասին հայտնել է երգչուհու գործակալը, տեղեկացնում է ITAR-TASS-ը:
«Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում մեր երկրպագուներից: Դա հեշտ որոշում չէր»,- ասվում է երգչուհու անունից արված պաշտոնական հայտարարության մեջ: Նրա ելույթը նախատեսվում էր հունիսի 9-ի երեկոյան:
Մայիսի 22-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո Թաիլանդում 22:00-ից մինչև առավոտյան 5:00-ն պարետային ժամ է գործում:











































