Wednesday, 22 07 2026
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին

Էրդողանը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում խոսել է ահաբեկչությունից

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, այսօր վարչապետ Էրդողանը ելույթ է ունեցել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում, ուր նրան շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում.

«Ուղիղ 90 տարի առաջ այս օրը` 1921 թվականի մարտի 16-ին, մենք «բարեկամության և եղբայրության պայմանագիր» կնքեցինք տվյալ ժամանակ ՌՍՖՍՀ-ի հետ, որը ստացավ «Մոսկվայի պայմանագիր» անվանումը: Արդեն 90 տարի է, ինչ երկու հարևան երկրները պահպանում են ջերմ հարաբերություններ և համագործակցում են միմյանց հետ: Այդ ժամանակահատվածում բավականին աճ է արձանագրել քաղաքական, տնտեսական, ռազմական և մշակութային ոլորտներում մեր համագործակցությունը: Անգամ դժվարին իրավիճակներում երկու երկրները երես չեն թեքել միմյանցից:

Այսօր երկու երկրներին սպառնում է ահաբեկչության վտանգը: Մենք դատապարտում ենք անցյալ տարվա մարտին և այս տարվա փետրվարին Մոսկվայում իրականացված ահաբեկչական գործողությունները: Թուրքիան նույնպես հայտնվել է ահաբեկիչների թիրախում, որոնց համար կարևոր չէ, թե ում են սպանում. քաղաքացիական անձ, զինվորական, երեխա, կին, տարեց անձ:

Այսօր ահաբեկչությունը գործածվում է երկրին վնաս պատճառելու, նրա տնտեսական կայունությունը խաթարելու, վախի մթնոլորտ ստեղծելու և տվյալ երկրի քաղաքականությունն ուղղորդելու համար»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ահաբեկիչների անվան տակ Էրդողանը նկատի ունի քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հիմնադրած և Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին:

Էրդողանի մոսկովյան այցից առաջ քրդական կողմը հայտարարեց, թե Մոսկվայում Էրդողանը ճնշում է գործադրելու Ռուսաստանի վրա, որպեսզի վերջինս փոխի իր «քրդական քաղաքականությունը»:

Չպետք է մոռանալ, որ հոկտեմբերի սկզբին թուրքական հետախուզության (MIT) հրապարակած հաշվետվության մեջ նշված էր, որ քուրդ զինյալներից խլված զենքի մեծամասնությունը մատակարարվել է Ռուսաստանից: Մասնավորապես, խլված ինքնաձիգների 70 տոկոսը եղել են «Կալաշնիկով» տիպի ռուսական ինքնաձիգեր, իսկ խլված հակատանկային ականների նվազագույնը 85 տոկոսը PKK-ին մատակարարել են զենքի առևտրով զբաղվող ռուս վաճառականները: Այս մասին Թուրքիային տեղյակ են պահել ԱՄՆ հատուկ ծառայությունները: Դրանով ԱՄՆ-ը ձգտում է միմյանց բախեցնել Թուրքիային ու Ռուսաստանին և որոշակիորեն սառեցնել նրանց միջև առկա ջերմ հարաբերությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում