Ազտամարտիկ, պահեստազորային Վոլոդյա Ավետիսյանի գործով հերթական դատական նիստը կանցկացվի հունիսի 6-ին: Այսօր պաշտպանական կողմը նորից հանդես եկավ Վ․ Ավետիսյանին ազատ արձակելու միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ դատարանը նախ հրաժարվում էր ազատամարտիկին ազատ արձակել՝ պատճառաբանելով, թե նա ճնշում կգործադրի վկաների վրա, այնուհետև երբ բոլոր վկաները հարցաքննվեցին, դատարանը հրաժարվեց Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակել՝ պատճառաբանելով, թե կխափանի դատաքննության ընթացքը:
Այսօր դատարանում ներկա գտնված մի խումբ ակտիվիստներ նախքան դատական նիստի սկսվելը, այնուհետև ընդմիջումից հետո հայրենասիրական երգեր երգեցին ու պահանջեցին անհապաղ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին:
Մանրամասները՝ մեր տեսանյութում





































