Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնած «Թբիլիսիի նոր թաղամասի» կառուցումը չի իրագործվելու: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանը:
Հայտնի չէ, թե ինչն է պատճառ հանդիսացել այդ բազմամիլիոն նախագծի իրագործումից հրաժարվելու համար: Վրաստանի մայրաքաղաքի նոր թաղամասի կառուցումը պլանավորված էր սկսել 2013 թվականին: Միխեիլ Սաակաշվիլին տվյալ նախաձեռնությամբ հանդես էր եկել այս տարվա ապրիլին տեղի ունեցած Tbilisi Mall առևտրային կենտրոնի բացման արարողության ժամանակ:









































