Աջ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ է արել ցրել Ազգային ասամբլեան՝ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ էքզիթ-փոլի տվյալներով՝ իր կուսակցությունը հաղթում է Եվրախորհրդարանի ընտրություններում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ անընդունելի է այն հանգամանքը, որ ասամբլեան ընդհանրապես դադարել է ներկայացնել Ֆրանսիայի քաղաքացիների շահերը:
Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը «Ազգային ճակատի» ընդգրկումը Եվրախորհրդարանում համարել է «երկրաշարժ»:
Ֆրանսիայի հասարակական կարծիքի ինստիտուտի տվյալներով (IFOP)՝ այդ կուսակցությունը եվրոպական ընտրական մարմնի նոր կազմում կստանա 22-25 տեղ՝ նախորդ քվեարկության արդյունքներով ստացած 3 տեղերի համեմատ:







































