Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերը, հաղորդում է The Sunday Times-ը:
Իսպանիայի գործող փոխչեմպիոնը ֆուտբոլիստի իրավունքների դիմաց հնարավոր գնորդից ցանկանում է ստանալ 40 մլն եվրո: Հենց այս չափի գումար են Իսպանիայի հավաքականի խաղացողով համալրվելու համար ստիպված վճարել «Չելսի»-ն, «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն, ովքեր հետաքրքրվում են Ֆաբրեգասի ծառայություններով:
Հիշեցնենք, որ նախորդ ամռանը կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք բերելուն հավակնում էր նաև անգլիական ևս մեկ ակումբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:






































