Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի խափանի երկրի արևելյան շրջաններում նախագահական ընտրությունները:
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի խափանի ընտրությունները Ուկրաինայում, մասնավորապես երկրի արևելյան շրջաններում: Սակայն արդեն գործում են հազարավոր ընտրատեղամասեր, չնայած սպառնալիքին»,- հայտարարել է Տուրչինովը:
Նրա խոսքով՝ ընտրությունները խափանելու փորձերը չեն ազդելու քաղաքացիների կամարտահայտման վրա, ընտրությունները տեղի կունենան, և քաղաքացիները կընտրեն նախագահի, ում վստահում են, հայտնում է ТСН-ը:







































