Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Երեկոն դադարում է լինել ձանձրալի

Հանրապետական կուսակցությունը նախօրեին գործկոմի նիստ է անցկացրել, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե ԲՀԿ-ի խորհրդարանական կառավարման մոդելի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ինքը արտահայտել է նախօրեին տարածած իր հայտարարության մեջ: Այսինքն՝ ՀՀԿ-ն ևս մեկ անգամ, արդեն՝ Սերժ Սարգսյանի «ներգրավվածությամբ» հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը:

Միևնույն ժամանակ, Հայ ազգային կոնգրեսը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մի քանի պայման է առաջ քաշել «Բարգավաճ Հայաստան»-ի հետ բանակցությունների համար՝ մատնանշելով բանակցություններում անմիջականորեն առաջիկա նախագահական ընտրություններին վերաբերող օրակարգային հարցերի քննարկման անհրաժեշտությունը: Այսինքն՝ Կոնգրեսը ԲՀԿ-ին փորձում է թույլ չտալ շեղվել նախագահական ընտրություններից և դրա համար օգտագործել խորհրդարանական կառավարման մոդելի օրակարգը: Այլ կերպ ասած՝ Կոնգրեսը, ըստ էության, իր տարածած հայտարարության մեջ վկայում է, որ ԲՀԿ-ն պարզապես գցել է իրեն կամ փորձում է գցել, և այս իսկ պատճառով ԲՀԿ-ի ուշադրությունն է փորձում հրավիրել նախագահական ընտրությունների վրա: Պարզ չէ, թե ինչ կանի Կոնգրեսը, եթե ԲՀԿ-ն որոշի մերժել նրա առաջարկած բանակցությունների օրակարգը` պնդելով միայն խորհրդարանական կառավարման վրա:

ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարել է, որ ՀԱԿ-ը կարճատև նախագիծ է, այսինքն՝ սրանով ՀՀԿ-ն, ըստ էության, ցույց է տալիս ՀԱԿ-ին, որ ամենևին մտադիր չէ նրան ԲՀԿ-ից կտրելու համար ինչ-որ բան առաջարկել: Այս պայմաններում ԲՀԿ-ն ամենևին շահագրգռված չի լինի ընդունել Կոնգրեսի առաջարկած օրակարգը կամ բանակցության ընթացքում այդ օրակարգային կետերից որևէ մեկով զիջել Կոնգրեսին, որովհետև ՀՀԿ-ն ԲՀԿ-ին ուղակի ակնարկում է, որ նպատակ չունի Հայ ազգային կոնգրեսին տանել նրա մոտից: Հակառակը, ըստ ամենայնի՝ ՀՀԿ-ն խրախուսում է ԲՀԿ-ին իր թևի տակ հավաքել հնարավորինս շատ, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի՝ նրանց կենտրոնացնելով մի տեղ:

Բանն այն է, որ այդ ուժերը ԲՀԿ-ի գործնական, իրական պոտենցիալի վրա շատ քիչ ազդեցություն ունեն, և դրանցով ԲՀԿ-ի նոմինալ փոխարժեքը ամենևին չի բարձրանում, ռեալ ուժն ամենևին չի ավելանում: Այսինքն՝ ՀՀԿ-ի համար ԲՀԿ-ն մնում է այնպես, ինչպես կա, և խնդիրը ԲՀԿ-ին չեզոքացնելու կամ զսպելու առումով մնում է նույնը: Իսկ ահա երբ «Բարգավաճ Հայաստանը» իր շուրջն է նաև կարողանում հավաքել այլ ուժերի, օրինակ՝ ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» և այլ մանր-մունր միավորներ, այդ դեպքում, լուծելով ԲՀԿ-ի հարցը, Սերժ Սարգսյանը կկարողանա միանգամից լուծել նաև այդ ուժերի հարցը՝ մի զարկով խփելով մի քանի նապաստակ:

Այսինքն՝ երբ ԲՀԿ-ի շուրջը կոնսոլիդացիա է տեղի ունենում, Սերժ Սարգսյանը, ըստ էության, ոչինչ չի կորցնում, և այդ իսկ պատճառով նա, ըստ ամենայնի, լրջորեն չի խանգարի այդ կոնսոլիդացիային և թույլ կտա, որ բոլորը հավաքվեն ԲՀԿ-ի շուրջը՝ ակամայից ծառայելով հենց իր շահերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում