Ճապոնիայում մետաքսի արտադրության ամենահին գործարանը՝ Tomioka Silk Mill-ը, շերամի թրթուրի տեսքով շոկոլադներ է թողարկել: Վերջին 30 տարվա ընթացքում գործարանը գործել է որպես թանգարան: Այնտեղ արդեն վաղուց չկան իսկական շերամներ: Այս մասին գրում է Kedem.ru-ն:
Վերոնշյալ շոկոլադի արտադրության համար օգտագործվել է սպիտակ շոկոլադ՝ բրնձե կրեկերների կտորներով: Մեկ տուփում կա 3 շոկոլադ, դրանք կարելի է ձեռք բերել 700 իենով (մոտ 7 դոլար), թանգարանի խանութից:











































