Monday, 29 06 2026
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը

Թող մի համարձակ տնտեսագետ կանգնի ու ասի՝ ստվերն այսքան է. ՊԵԿ-ի փոխնախագահ

Վերջերս ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տնտեսության ստվերայնության թիվ հնչեցրեց՝ 35 %, իսկ փոխնախարար Պավել Սաֆարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեի եկամուտների միայն 0.3 %-ն է ստվերի հաշվին ապահովվելու: Մեկնաբանելով այս հայտարարությունները՝ ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց. «Պարոն Գաբրիելյանն ու պարոն Սաֆարյանը դժվար թե սխալվեին: Ես կարծում եմ, որ այդ կոնտեքստով նրանք այնքան բարձր պրոֆեսիոնալներ են, որ չէին կարող սխալվել: Ուղղակի ես ասում եմ, որ մենք երբ ծրագրում ենք շուրջ 1 տրլն բյուջետային եկամուտ, այդ գումարը ինքնահոսի չի գալու բյուջե: Դրա համար հարկավոր է տքնաջան աշխատանք, որի համար պետք են ժամանակակից գործիքներ, որ այդ հսկողությունն ամեն օր իրականացվի: Բոլորին պետք է հիշեցնել, որ հաշվետվությունները տան ժամանակին և ճիշտ: Եթե բիզնեսը զգաց, որ իր նկատմամբ հսկողությունը թուլացել է…»:

Ի պատասխան մեր հարցին՝ այնուամենայնիվ հարկային պոտենցիալը որքա՞ն է, Ա.Ալավերդյանը խորհուրդ տվեց չհավատալ ոչ մեկին, որ կնշի որևէ թիվ:

«Թող մի համարձակ տնտեսագետ կանգնի ու ասի՝ այսքան է: Չհավատաք իրեն: Այդ պոտենցիալը կարող է փորձագիտական գնահատականի ենթարկվել: Մեկը կասի 100 մլրդ, մեկը կասի 200 մլրդ, մեկն՝ ավելին: Այդ բոլորին կարելի է լսել, եթե իմանաս, թե ինչի հիման վրա է գնահատվել: ՀԲ գնահատականը՝ 240 մլրդ, գուցե ավելի շատ է, գուցե՝ քիչ: Այդ թիվը դեռ բավական չի, որ ձեզ որևէ բան հուշի: Մեկ բան ակնհայտ է՝ կան ոլորտներ, որտեղ կան ստվերային շրջանառություններ, և մենք դրանց հիմնական պատճառները հնչեցրինք առանց վախենալու»,- ասաց Ա. Ալավերդյանը:

ՊԵԿ-ի փոխնախագահը նկատեց, որ արդեն ստվերի դեմ պայքարի արդյունքներ կան՝ առողջապահության, կրթության, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում: Ըստ նրա՝ պետք է բոլորը փաստաթղթաշրջանառության ապահովման ուղղությամբ քայլեր անեն, այլապես հաջորդ տարիներին այս ահագնացող երևույթները մնալու են. «Պետք է այնպես անել, որ բիզնեսն աշխատի փաստաթղթով, թափանցիկ: Եթե ֆինանսական հատվածում կարգապահություն կա, հարկեր գանձելն անհամեմատ հեշտ է լինում, այն էլ՝ էլեկտրոնային եղանակով: Եվ մենք գնում ենք դրան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում