Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը երկրի քաղաքացիներին է դիմել հայտարարությամբ, որում ասվում է, որ նոր նախագահն առաջին այցը կկատարի Բրյուսել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով նախարարների կաբինետի մամլո ծառայությանը։
«Մենք անպայման կունենանք օրենքով ընտրված նախագահ, որն իր առաջին այցը կկատարի միավորված Եվրոպայի մայրաքաղաք և իր ստորագրությունը կդնի Եվրոպական միության հետ ազատ առևտրի գոտու մասին փաստաթղթի ներքո»,- հայտարարել է նա։
Յացենյուկի խոսքերով՝ ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի ընտրողների ինքնորոշումը լինի «արդար ու թափանցիկ»։