Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Ակտոբե»-ն, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստներ` կիսապաշտպան Մարկոս Պիզելին և պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, արտագնա հանդիպում անցկացրին Սեմեի «Սպարտակ»-ի հետ:
Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Մարկոս Պիզելին, ով գրավեց մրցակցի դարպասը 69-րդ րոպեին: Նա փոխարինվեց 80-րդ րոպեին:
Ռոբերտ Արզումանյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 8-րդ րոպեին հայ պաշտպանը դեղին քարտ ստացավ:







































