Բեռլինում բացվել է միջազգային ավիատիեզերական ILA (Internationale Luft- und Raumfahrtausstellung) ցուցահանդեսը, որը կտևի մինչև մայիսի 25-ը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ցուցահանդեսին ներկայացված են ինչպես քաղաքացիական կոմերցիոն տեխնիկա (բեռնատար, ուղևորատար, հատուկ մասնագիտացած, մասնավոր ու մարզական ինքնաթիռներ), այնպես էլ զինվորական ու պաշտպանական տեխնոլոգիաներ:
Ավիասրահի համար հարթակ են դարձել «Բեռլին-Շենեֆելդ» ու վերջերս կառուցված «Բեռլին-Բրանդենբուրգ» օդանավակայանները:








































