Ճապոնիան այսօր ուղեծիր դուրս կբերի նոր «Դայթի-2» արբանյակը (Advanced Land Observing Satellite-2, ALOS-2), մեկնարկը նշանակված է Տանեգասիմա տիեզերակայանից:
Արբանյակը, որի անվանումը թարգմանաբար «հող» է նշանակում, պետք է հետևի երկրաշարժի հետևանքներին, հրաբխային գործունեությանն ու երկրակեղևի մակերևույթի փոփոխություններին:
«Դայթի-2»-ը պետք է տեղեկություն փոխանցի ու կատարի տարածքի նկարահանում, որտեղ տեղի է ունեցել տարերային աղետ, ինչը թույլ կտա հստակ գնահատել դրա մասշտաբներն ու հետևանքները, որոշել վնասի չափերը:
Արբանյակի օգնությամբ ստացված տեղեկությունը կդառնա նախնական հիմք տուժած շրջաններում վերականգնողական աշխատանքների իրականացման համար՝ հայտնում է RIA Novosti-ն:
«Դայթի-2»-ը «Դայթի» արբանյակի կատարելագործված տարբերակն է, որն ուղեծիր էր հանվել 2006թ. հունվարին ու կարողացել էր անփոխարինելի տեղեկություն հավաքել 2011թ. երկրաշարժից ու ցունամիից հետո:








































