Ամերիկացի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն Կաննի կինոփառատոնի հանրությանը տեղեկացրել է, որ ցանկանում է «Ջանգոն ազատագրված է» իր ֆիլմը վերածել հեռուստասերիալի: Այս մասին հայտնում է USAToday-ը:
«Ես 90 րոպե նյութ ունեմ «Ջանգոյից»: Այն դեռևս ոչ ոք չի տեսել»,- ասել է Տարանտինոն:
Նա մտադիր է 1-ական ժամ տևողությամբ 4 սերիա պատրաստել, որոնք կցուցադրվեն ամերիկյան մալուխային հեռուստատեսությամբ:









































