«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանի գեղատեսիլ գյուղերի բնակիչները, որտեղ բնության գրկում ուտել-խմելու, ջրի մոտ հանգստանալու տեղեր կան, մեր պաշտոնյաներին ու նրանց երեխաներին դեմքով են ճանաչում: Որովհետև այդ երեխաները սիրում են գարնանը զվարճանալու գնալ այդ աղբյուրների մոտ, բայց երբեմն նեղացնում են ուրիշ երեխաների: Այսպիսի մի բախում մեծահարուստ երևանցիների երեխաների և գյուղի տղաների միջև եղավ ապրիլի վերջին՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի աղբյուրի մոտ:
Ջահելները հաց են ուտում, մի քիչ էլ խմում, գլուխները տաքացնում: Ոսկեվանից մի քանի երիտասարդ գալիս են աղբյուր՝ ջուր խմելու և, ինչպես պատմում է մեր զրուցակիցը, հայտնվում են քաղաքի տղաների սրամտության թիրախում: Այսպես սկսվում են կռիվն ու ձեռնամարտը: Ոսկեվանցիք լքում են դաշտը և վերադառնում բազմապատկված խմբով՝ երևանցիներին դաս տալու: Երևանցի հյուրերն Էլ, տեսնելով, որ ուժերն այլևս հավասար չեն, փախչում, հասնում են կողքի գյուղ՝ Ոսկեպար, և խառնվում թաղման թափորին: Ավելին՝ ոսկեվանցիք վստահեցնում են, որ երևանցիք անվտանգության հետաքրքիր ձև են ընտրում՝ վերցնում ու տանում են հանգուցյալի դագաղը: Հենց այս պահին ոսկեվանցիք վրա են հասնում, բայց հանգուցյալի համագյուղացիները միջամտում են’ խնդրելով նրանց հեռանալ և չհարամել իրենց «առիթը»:
Ամենահետաքրքիրն այն , որ գյուղացիները վստահեցնում են, որ եկվորների թվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է եղել, որ նա կրիտիկական պահին զանգել է պապային, վերջինս էլ անմիջապես կապ է հաստատել մարզպետի, գյուղապետերի հետ’ պահանջելով միջամտել և կանխել դեպքերի անցանկալի զարգացումը: Ասում են՝ մի զանգ էլ ոստիկանապետն է ստացել և զեկուցել է, որ օպերատիվ իրավիճակը նորմալ չէ, արձանագրվել է ծեծուջարդ: Ինչով է ավարտվել միջադեպը, մեզ պարզել չհաջողվեց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:




































