Իրանի դատարանը վճռել է արգելափակել է Instagram հավելվածը երկրի տարածքում: Ինչպես հաղորդում է տեղի Mehr News գործակալությունը, դատարանի համապատասխան որոշումը փոխանցվել է կապի նախարարությանը:
Որոշումն ընդունվել է մասնավոր հայցի հիման վրա, որի մանրամասները չեն հաղորդովում: Associated Press-ի տվյալներով՝ դատարանը նման որոշում է ընդունել գաղտնիության նկատառումներով: Իրանի օգտատերերը, սակայն, առայժմ հասանելիություն ունեն հավելվածին:
Հիշեցնենք, սոցիալական ցանցերը նախկինում ևս արգելափակվել են Իրանում: 2013թ. սեպտեմբերի 17-ին 4 տարվա դադարից հետո Իրանում բացեցին Twitter-ը և Facebook-ը:








































