Չարենցի անվան հիմնական դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտները «Վերջին դասին» աշխատել էին զերծ մնալ ճոխությունից, թեև դասարանում մթնոլորտը և շրջանավարտների տեսքն իսկապես տոնական էր: Նրանք առավել նշանակալի կպատրաստվեն ավարտական միջոցառմանը երեք տարի անց, իսկ մինչ այդ բավարարվում են միջոցառմամբ և մոտակա եկեղեցի այցելությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դասղեկ Արմինե Շահինյանն ասաց, որ խիստ հետևում են նախարարության ցուցումներին, քանի որ Չարենցի անվան դպրոցը հիմնական դպրոց է: Նա նաև տեղեկացրեց, որ հատուկ որևէ երեկույթ չեն ունենալու: Շրջանավարտներից ոմանք մեզ հետ զրույցում ևս տեղեկացրին, որ դեռ չեն որոշել՝ ինչպես նշել օրը. գուցե մասնակցեն երեկոյան տոնական համերգին կամ հավաքվեն դասարանցիներից մեկի տանը:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:









































