Hewlett-Packard-ի ղեկավարությունը մտադիր է կրճատել մոտ 16 հազար աշխատակիցների՝ ֆինանսական ցուցանիշները բարելավելու նպատակով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Վերջին 3 տարվա ընթացքում ամերիկյան IT ընկերությունից արդեն հեռացվել են 34 հազար աշխատակիցներ: Այսպիսով՝ գլխավոր տնօրեն Մեգ Ուիթմանի իրականացրած վերակառուցման արդյունքում աշխատանքից հեռացվածների ընդհանուր թիվը կկազմի 50 հազար մարդ:
Նման կերպ ընկերությունը փորձում է կրճատել ծախսերը, ինչը հետագայում նրան թույլ կտա ավելի շատ միջոցներ ներդնել բիզնեսի զարգացման մեջ:









































