«Հրապարակ»-ը գրում է. «Ոչ իշխանականների «ներողամտությունը» Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի հանդեպ ապշեցրել էր անգամ իշխող կուսակցության ներկայացուցիչներին։
ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը, ով նաև Հովիկ Աբրահամյանի մտերիմներից է, մեր լրագրողի հետ մասնավոր զրույցում չի թաքցրել զարմանքը և վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ընդդիմության հասցեին։ «Դրանք կամ քոռ են, կամ էլ ոչ մի բան չեն հասկանում»,- ասել է նա՝ արձանագրելով, թե ինչպես են աչք փակում կառավարության ծրագրի անհեթեթ կետերի վրա։ ՀՀԿ-ականի կարծիքով, Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի ծրագրերի միջև «տարբերություն չկա», ուղղակի «մեկը մի քիչ հավակնոտ է, մյուսը՝ զուսպ»։
Մեր զրուցակիցը հիշել է նաև. «Երբ Նապոլեոնին հարցնում են Սահմանադրությունն ինչպես գրել, պատասխանում է՝ կարճ և անհասկանալի։ Էս մի ծրագիրն էլ ճիշտ էդպիսին է, ամենակարևորը՝ մարդ բախտ պիտի ունենա։ Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին դժվարին ժամանակներում վարչապետ նշանակեցին, որ մի քանի ամիս ընդամենը յոլա տանի, բայց կյանքը ցույց տվեց, որ նա բախտ ունի և ամենաերկարակյացը դարձավ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` PAN Photo-ի








































