Արքայազն Ռուպերթ Լևենշթայնը՝ բավարացի բանկիրը, որը 40 տարի ֆինանսավորել է Rolling Stones խմբին, երկարատև հիվանդությունից հետո մահացել է 80 տարեկան հասակում, տեղեկացնում է BBC-ն։
Լևենշթայնը մտերիմ էր խմբի մենակատար Միք Ջագերի հետ և նրա երաժիշտ որդի Ջեյմսի կնքահայրն էր։
«Կողքից պետք է որ տարօրինակ թվա, որ ինձ երբեք դուր չի եկել Rolling Stones-ի երաժշտությունը և ընդհանրապես ռոք-ն-ռոլը»,- գրել է Լևենշթայնը ինքնակենսագրության մեջ, որը լույս է տեսել անցյալ տարի։









































