Եգիպտոսում առաջին անգամ սպանության մեղադրանքով դատարանի առջև կկանգի 13-ամյա աղջկան թլպատած բժիշկը: Թլպատման հետևանքով աղջիկը մահացել է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Բացի այդ՝ հանցակից է ճանաչվել նաև երեխայի հայրը՝ Մուհամմեդ Ալ-Բատաան:
Քանի որ երեխայի ծնողները հետաքննությունն սկսելուց հետո փախչել են, Մուհամմեդին կդատեն հեռակա:
Բժիշկը՝ Ռասլան Ֆադլը, պնդում է, որ ինքն անմեղ է, և որ աղջկա մոտ ալերգիա է առաջացել պենիցիլինից:
1996-ին Եգիպտոսում ընդունվել է օրենք, որն արգելում է կանանց թլպատումը, սակայն նման պրակտիկան լայնորեն տարածված է:









































