ԱՄՆ Դելավեր նահանգում վթարի է ենթարկվել մեղուների գրեթե 50 փեթակ տեղափոխող բեռնատարը: Վթարի հետևանքով մոտ 20 մլն մեղու հայտնվել է ազատության մեջ: Մի քանի ժամ շարունակ ոստիկանները չէին կարողանում նույնիսկ մոտենալ բեռնատարին:
Ինչպես հայտնում է USA Today-ը, մոտակա Նյուարք քաղաքի մերձակայքի ճանապարհներին երթևեկությունը ստիպված էին դադարեցնել:
Բեռնատարի 55-ամյա վարորդը ու նրա 2 երիտասարդ գործընկերները վթարի վայրից փրկվել էին փախչելով:
Դեպքի վայր են ժամանել մեղվաբույծներ և փրկարարներ:










































